շաբաթ, մայիս 10
10 / 5 / 2025
Վարդան Ղուկասյանի առողջական վիճակը կտրուկ վատացել է. նա տեղափոխվել է հիվանդանոց

Վարդան Ղուկասյանի առողջական վիճակը կտրուկ վատացել է. նա տեղափոխվել է հիվանդանոց

«ԴՕԿ» կուսակցության պատվավոր նախագահ Վարդան Ղուկասյանի առողջական վիճակը կտրուկ վատացել է, և նրան շտապօգնության մեքենայով տեղափոխել են հիվանդանոց: Նրա վիճակը դեռևս գնահատվում է ծայրահեղ ծանր, կայուն և նա գտնվում է բժիշկների հսկողության տակ, հայտնում է USArmenian. news-ը։

«ԴՕԿ» կուսակցությունից հայտնում են, որ տեղեկացված են Վարդան Ղուկասյանի առողջական վիճակի վերաբերյալ տարածված հրապարակումների մասին:

«Տեղեկացված ենք կուսակցության պատվավոր նախագահ Վարդան Ղուկասյանի առողջական վիճակի վերաբերյալ տարածված հրապարակումների մասին։
Կուսակցությունը անհրաժեշտության դեպքում հանդես կգա պաշտոնական հայտարարությամբ»,- հայտնել են «ԴՕԿ» կուսակցությունից:

  • Կիսվել: