շաբաթ, մայիս 11
11 / 5 / 2024
Վարդաղբյուրի խաչմերուկի մոտ երթևեկության մասնակիցների համար բացվել է հանգստի կայանատեղ

Վարդաղբյուրի խաչմերուկի մոտ երթևեկության մասնակիցների համար բացվել է հանգստի կայանատեղ

ՀՀ միջպետական եւ հանրապետական նշանակության ավտոճանապարհների ձմեռային սպասարկման աշխատանքների շրջանակներում կապալառու կազմակերպությունը Մ-1 միջպետական ավտոճանապարհի 152կմ հատվածում՝ Վարդաղբյուրի խաչմերուկի մոտ, բացել է հանգստի կայանատեղ։

Եղանակային վատ պայմանների կամ տեղումների ու բքի հետևանքով ճանապարհը փակվելու դեպքում երթևեկության մասնակիցները կարող են այստեղ տաքանալ, հանգստանալ։

Նշենք, որ տվյալ հատվածում ձմեռը խստաշունչ է, տեղումները՝ առատ։

 
 
 
 
 
 
 

  • Կիսվել: