չորեքշաբթի, հուլիս 8
8 / 7 / 2026
Վարչապետը թմբուկը նվեր է ստացել, դինամիկ երգ է ստացվել. Պապոյանը՝ Փաշինյանի նվագելու մասին

Վարչապետը թմբուկը նվեր է ստացել, դինամիկ երգ է ստացվել. Պապոյանը՝ Փաշինյանի նվագելու մասին

Պարոն վարչապետը թմբուկը նվեր է ստացել, իսկ նվագել սովորելը, կարծում եմ՝ ամիսներ է տևել: Այս մասին այսօր լրագրողների հետ զրույցում ասաց Էկոնոմիկայի նախարար Գևորգ Պապոյանը։

«Ինքը բանաստեղծություն էր գրել իրական Հայաստանի մասին և այդ պահից իր մոտ գաղափր էր ծագել՝ բանաստեղծությունը վերածել երգի։ Բավականին լավ, դինամիկ երգ է ստացվել»,-նշեց նա:

Ավելի վաղ հայտնել էինք, որ վարչապետ Նիկոլ Փաշինյանը սոցցանցի իր էջում տեսանյու էր հրապարակել՝ նշելով, որ իր գրած բանաստեղծությունը երգ է դարձել:  Տեսանյութում վարչապետը բեմում նվագակցել է երաժիշտներին:

  • Կիսվել: