շաբաթ, ապրիլ 27
27 / 4 / 2024
Վարչապետը տիկնոջ հետ ներկա է գտնվել Լևոն Մալխասյանի 75-ամյակի հոբելյանական երեկոյին

Վարչապետը տիկնոջ հետ ներկա է գտնվել Լևոն Մալխասյանի 75-ամյակի հոբելյանական երեկոյին

Վարչապետ Նիկոլ Փաշինյանն այսօր տիկնոջ՝ Աննա Հակոբյանի հետ Արամ Խաչատրյան համերգասրահում ներկա է գտնվել հայտնի ջազմեն, կոմպոզիտոր, ՀՀ ժողովրդական արտիստ Լևոն Մալխասյանի 75-ամյակին նվիրված հոբելյանական երեկո-համերգին: Միջոցառումն անցկացվում է «Մալխաս և ընկերներ»  խորագրի ներքո: Այս մասին տեղեկացնում են ՀՀ վարչապետի աշխատակազմի տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի բաժնից:

Երեկոյի ընթացքում դասական ջազային կատարումներով հանդես են եկել հայտնի ջազմենի ընկերները:

 

  • Կիսվել: