հինգշաբթի, մայիս 2
2 / 5 / 2024
Վարչապետը տիկնոջ հետ Արուճի Սուրբ Գրիգոր խոնարհված եկեղեցում ներկա է գտնվել Սուրբ Ծննդյանը նվիրված համերգին (լուսանկարներ)

Վարչապետը տիկնոջ հետ Արուճի Սուրբ Գրիգոր խոնարհված եկեղեցում ներկա է գտնվել Սուրբ Ծննդյանը նվիրված համերգին (լուսանկարներ)

Վարչապետ Նիկոլ Փաշինյանը տիկնոջ՝ Աննա Հակոբյանի հետ Արագածոտնի մարզի Արուճ բնակավայրում ներկա է գտնվել հոգևոր երաժշտության փառատոնին՝ Սուրբ Ծննդյանը նվիրված համերգին:

Այն տեղի է ունեցել Սուրբ Գրիգոր խոնարհված եկեղեցում՝ «Հովեր» պետական կամերային երգչախմբի մասնակցությամբ: 

Վարչապետը տիկնոջ հետ շրջել է նաև եկեղեցու հարակից տարածքում բացված տաղավարներով, որտեղ ներկայացվել են տարածաշրջանին բնորոշ ուտեստներ, թեյ ու գինի:

Միջոցառումը կազմակերպվել է Կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարության և Կամերային երաժշտության ազգային կենտրոնի կողմից:

Նիկոլ Փաշինյանը և Աննա Հակոբյանն այցելել են նաև Արուճի ամրոց, որը կառուցվել է 6-8-րդ դարերի ընթացքում:

 

  • Կիսվել: