հինգշաբթի, ապրիլ 25
25 / 4 / 2024
Վարչապետը կոչ է անում պահպանել հակահամաճարակային կանոնները (տեսանյութ)

Վարչապետը կոչ է անում պահպանել հակահամաճարակային կանոնները (տեսանյութ)

Վարչապետ Նիկոլ Փաշինյանը ֆեյսբուքյան ուղիղ եթերով ադրադարձավ Հայաստանում կորոնավիրուսային հիվանդության հետևանքով ստեղծված իրավիճակին։ Նա նշեց, որ վերջին օրերին  հանրային մեծ ուշադրություն են ստացած դեպքերի պատճառով կորոնավիրուսի ճգնաժամը կարծես թե մ ընդհանուր ուշադրությունից դուրս է մնում: 

«Արդեն մի քանի օր 100-ից ավել դեպքեր են արձանագրվում, ինչը նշանակում է հակահամաճարակային պայմանները համատարած չեն պահպանվում»,- ասաց նա։

Վարչապետը հիշեցրեց, որ սահմանափակումները փուլային տարբերակով հանվում են. «Մենք հայտարարել էինք, որ այս ամեն ինչն արդյունավետ կլինի, եթե անցնենք կորոնավիրուսի դեմ պայքարի ապակենտրոնի մարտավարությանը:

Սա նշանակում է, որ մեզանից յուրաքանչյուրը պետք է որոշակի կանոններ պահպանի: Ես այսօր փողոցներում տեսնում եմ իրար ձեռքով բարևող մարդկանց, կներեք արտահայտությանս համար, իրար շատ մոտ, չեմ ուզում ասել «իրար քիթը մտած» զրուցող մարդկանց: Սա մեծ խնդիր է: Մենք այս տեմպերով կարող են շատ լուրջ ճգնաժամի առաջ կանգնել»:

Վարչապետը շեշտեց, որ մեզանից յուրաքանչյուրն ունի չվարակվելու ու չվարակելու հնարավորություն․ «եթե պահպանի կանոնները, որոնց մասին հայտնի է՝ պահպանել սոցիալական հեռավորություն, կրել դիմակ իրար հետ փոքր տարածությունից խոսելու ժամանակ: Պետք չէ չախտահարված ձեռքով դեմքին դիպչել»։

  • Կիսվել: