երեքշաբթի, մայիս 7
7 / 5 / 2024
Վարչապետը Գալուստ Սահակյանի մահվան կապակցությամբ թաղման հանձնաժողով ստեղծելու վերաբերյալ որոշում է ստորագրել

Վարչապետը Գալուստ Սահակյանի մահվան կապակցությամբ թաղման հանձնաժողով ստեղծելու վերաբերյալ որոշում է ստորագրել

ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը որոշում է ստորագրել ՀՀ ԱԺ նախկին նախագահ Գալուստ Սահակյանի մահվան կապակցությամբ թաղման հանձնաժողով ստեղծելու և դրա անհատական կազմը հաստատելու մասին․

«Ղեկավարվելով Հայաստանի Հանրապետության կառավարության 2006 թվականի նոյեմբերի 23-ի N 1910-Ն որոշման N 6 հավելվածի 2-րդ կետով և

«Կառավարության կառուցվածքի և գործունեության մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 7-րդ հոդվածի 16-րդ մասով՝

1. Հայաստանի Հանրապետության Ազգային ժողովի նախկին նախագահ

Գալուստ Սահակյանի մահվան կապակցությամբ ստեղծել հանձնաժողով և հաստատել դրա անհատական կազմը՝ համաձայն հավելվածի:

2. Հայաստանի Հանրապետության ֆինանսների նախարարին՝ 20-օրյա ժամկետում Հայաստանի Հանրապետության վարչապետին ներկայացնել համապատասխան առաջարկություն` հանձնաժողովի ներկայացրած հուղարկավորման ծախսերի մասին հաշվետվության հիման վրա»,-ասված է որոշման մեջ:

Հիշեցնենք, որ 74 տարեկանում կյանքից հեռացել  է ԱԺ նախկին նախագահ Գալուստ Սահակյանը։

  • Կիսվել: