հինգշաբթի, մարտ 28
28 / 3 / 2024
Վարչապետս խոստովանեց, որ 630 հիվանդ առանց այդ սարքերի են՝ սրա ոչ հիմնավորումը, ոչ էլ կռուտիտը չունեմ. բժիշկ Մանասյան

Վարչապետս խոստովանեց, որ 630 հիվանդ առանց այդ սարքերի են՝ սրա ոչ հիմնավորումը, ոչ էլ կռուտիտը չունեմ. բժիշկ Մանասյան

Բժիշկ Հայկ Մանասյանը ֆեյսբուքյան իր էջում գրառում է կատարել՝ անդրադառնալով վարչապետի հայտարարությանը Չինաստանից ստացված օդից թթվածին խտացնող սարքերի վերաբերյալ։

«Օդից թթվածին խտացնող սարքերի մասին այս հրապարակումով, մի քանի ժամ առաջ Վարչապետս փաստացի խոստովանեց, որ 630 հիվանդ առանց այդ սարքերի են։

Ունեն պահանջ, սակայն չունեն սարք։ Սա բերում է հիվանդության բարդացման։ Փաստացի, վերջին շաբաթների ընթացքում այս դեֆիցիտի եղել է։ Սրա ոչ բացատրությունը, ոչ հիմնավորումը, ոչ էլ ,կռուտիտը, չունեմ։ Կներեք, պարոնայք»,- գրել է նա։

  • Կիսվել: