ուրբաթ, մարտ 29
29 / 3 / 2024
Աննա Հակոբյանն ու Մարիամ Փաշինյանը Աննա Վարդապետյանի ընկերուհիները չեն. դա որեւէ հիմ չունի. Փաշինյան

Աննա Հակոբյանն ու Մարիամ Փաշինյանը Աննա Վարդապետյանի ընկերուհիները չեն. դա որեւէ հիմ չունի. Փաշինյան

Վարչապետ Նիկոլ Փաշինյանը այսօր՝ մայիսի 22-ին, մամուլի ասուլիսի ժամանակ հերքեց, որ իր կինը՝ Աննա Հակոբյանը եւ դուստրը՝ Մարիամ Փաշինյանը, գլխավոր դատախազ Աննա Վարդապետյանի ընկերուհիներն են:

«Իհարկե, ընկերուհիներ չեն: Կարծում եմ, որ դա ընդհանրապես որեւէ հիմք չունի»,-ասաց նա:

Անդրադառնալով  նրան, որ միջոցառումների ժամանակ նրանք միասին են եղել, վարչապետն ասաց. «Այդ նույն տրամաբանությամբ ինչ-որ մեկը կարող է ասել, որ օրինակ, լրագրող Փայլակ Ֆահրադյանն իմ ընկերն է, որովհետեւ նույն միջոցառմանը մասնակցում է: Ես հրավիրել եմ, դուք էլ եկել եք, էդ նշանակում է, որ դուք իմ ընկերն եք»:

Վարչապետն անպատասխան թողեց լրագրողի հետեւյալ դիտարկումը. «Ասում եք՝ ադրբեջանական բեկորի չարածն ուզում եք անել Հայաստանո՞ւմ: Արդյոք սա ճնշում չի լինի դատավորների վրա, արդյոք սա անուղղակի ուղղորդում ու ցուցում չի լինի վարույթն իրականացնող մարմինների վրա»:

  • Կիսվել: