Փաշինյանն այցելել է Շիրակ. նա ծանոթացել է Երերույքի տաճարի վերականգնման աշխատանքներին (տեսանյութ)
Այցելել եմ Շիրակի մարզ:
Այս մասին ֆեյսբուքյան իր էջում տեղեկացրել է ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը և տեսանյութ հրապարակել․
«Երերույքի 4-5-րդ դարերի տաճարում իրականացվում են ամրակայման աշխատանքներ:
Ծրագրի ընդհանուր արժեքը 495 մլն դրամ է, այն իրականացվում է ԿԳՄՍ նախարարության և Հայաստանում ԱՄՆ դեսպանության համագործակցությամբ:
Ծրագիրն իրականացվելու է 5 փուլով, ներկայում ընթացքի մեջ է առաջին փուլը:
Նախագծի հեղինակը Հայաստանի Ճարտարապետության և շինարարության ազգային համալսարանն է»: