հինգշաբթի, ապրիլ 25
25 / 4 / 2024
Վարչական շրջաններում ընթանում են ճշգրտման աշխատանքներ, թե որ շենքի բնակիչների թաքստոցը որտեղ է լինելու, կփակցվեն հուշող թերթիկներ. քաղաքապետարան

Վարչական շրջաններում ընթանում են ճշգրտման աշխատանքներ, թե որ շենքի բնակիչների թաքստոցը որտեղ է լինելու, կփակցվեն հուշող թերթիկներ. քաղաքապետարան

Երևանի քաղաքապետի համապատասխան որոշմամբ այս պահին վարչական շրջաններում ընթանում են կցագրման ճշգրտման աշխատանքներ, թե որ շենքի բնակիչների թաքստոցը որտեղ է լինելու: Այս մասին հայտնում են քաղաքապետարանի լրատվականից:

«Միաժամանակ ուսումնասիրություններ են արվում, տեսնելու համար, թե արդեն մաքրված տարածքներում արդյոք նորից շինաղբ չի թափվել, որպեսզի ըստ անհրաժեշտության դրանք ևս մաքրվեն: Համայնքը շնորհակալ կլինի մեր բնակիչներին, որոնք այս գործընթացում մեզ օժանդակելու պատրաստակամություն կհայտնեն, իսկ ընդհանրապես՝ այս աշխատանքներին մասնակցում են վարչական շրջանների ղեկավարների աշխատակազմերը՝ համատիրությունների հետ մեկտեղ: Զուգահեռաբար արդեն ունենք որոշակի վարչական շրջաններ, որտեղ բուն թաքստոցների տարածքների մաքրման աշխատանքները կամ ավարտվել են, կամ արդեն ընթանում են: Ըստ շենքերի գտնվելու վայրերի՝ այս կամ այն թաքստոցների վայրերի մասին բնակիչները վարչական շրջանների աշխատակազմերի կողմից իրազեկման թերթիկով կտեղեկանան՝ դարձյալ համատիրությունների հետ համատեղ: Շենքերի մուտքերի մոտ, բնակիչներին տեսանելի վայրերում կփակցվեն հուշող թերթիկներ: Այս օրերին ,ըստ շինությունների քաղպաշտպանության պլանների, նաև ուսումնասիրվություններ են ընթանում նաև քաղաքապետարանի ենթակայության դպրոցներում ու մանկապարտեզներում, որպեսզի դարձյալ, անհրաժեշտության դեպքում թաքստոցները պատրաստ լինեն»:

  • Կիսվել: