Վարակի տարածումը շարունակում է մնալ կառավարելի. Փաշինյան
ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը քիչ առաջ ուղիղ եթերում իր ուղերձում շնորհակալական ու գովասանքի խոսքերն ուղղեց այն բոլոր բուժաշխատողներին, որոնք այսօր պայքարում են կորոնավիրուսի դեմ:
Վարչապետն ասաց, որ Հայաստանում վարակի տարածումը շարունակում է մնալ կառավարելի:
Նա նաև շնորհակալություն հայտնեց բոլոր կազմակերպություններին ու անհատներին, որոնք իրենց ներդրումն են ունեցել կորոնավիրուսի դեմ պայքարի գործում:
Վարչապետը շնորհակալություն հայտնեց հարևան Իրանին ու Վրաստանին՝ բեռնափոխադրումների պատշաճ իրականացման համար:



