երկուշաբթի, մայիս 13
13 / 5 / 2024
Վանդալիզմ՝ Նժդեհի արձանի նկատմամբ

Վանդալիզմ՝ Նժդեհի արձանի նկատմամբ

Քաղաքական վերլուծաբան աբրահամ Գասպարյանն իր ֆեյսբուքյան էջում ահազանգել է այն մասին, որ Երևանում պղծել են Գարեգին Նժդեհի արձանը: 

՛՛Վանդալիզմ՝ Նժդեհի արձանի նկատմամբ։
Երկրի ներսում թշնամու օրակարգերն սպասարկողների պակաս չկա։ Նժդեհը պատահական թիրախ չի դարձել, գրությունն էլ՝ ֆարսիով թարգմանաբար՝ «Մահ Խամենեին», չի տեղավորվում հայության ու Հայաստանի ազգային-պետական գաղափարախոսության, շահերի ու արժեքների համատեքստում, դեռ չեմ խոսում մեծ առաջնորդի հիշատակի նկատմամբ նողկալի ու թշնամական սրբապղծության մասին՛՛,-նշել է նա։

Գասպարյանը ոստիկանությունից պահանջել է հայտնաբերել պղծող հանցախմբիօն կամ անձին:

Ավելի ուշ նա հավելել է. ՛՛Հանրագրիս հրապարակումից կես ժամ անց Ոստիկանությունն օպերատիվ արձագանքեց։ Խմբեր են ուղարկել դեպքի վայրեր։ Շնորհակալ եմ արագ արձագանքի համար՛՛։

 

  • Կիսվել: