Վանաձոր-Գյումրի ավտոճանապարհին բախվել են Mercedes-ն ու Volkswagen Jetta-ն. կա 5 վիրավոր
Այսօր՝ սեպտեմբերի 21-ին, խոշոր ավտովթար է տեղի ունեցել Լոռու մարզում: Ժամը 12:50-ի սահմաններում Վանաձոր-Գյումրի ավտոճանապարհի Արևաշող գյուղի խաչմերուկում բախվել են Mercedes և Volkswagen Jetta մակնիշի ավտոմեքենաները:
Ինչպես հայտնում է shamshyan.com-ը՝ վթարի հետևանքով 5 հոգի տարբեր աստիճանի մարմնական վնասվածքներով տեղափոխվել է «Սպիտակ» բժշկական կենտրոն:
Ոստիկանությունն ու քննչական բաժինը պարզում են վարորդների և վիրավորների ինքնությունը:


