կիրակի, օգոստոս 30
30 / 8 / 2026
Վահրամ Դումանյանն ընդունել է Կարո Փայլանին. Քննարկել են Թուրքիայի քաղաքացի հայերի կրթության հարցերը

Վահրամ Դումանյանն ընդունել է Կարո Փայլանին. Քննարկել են Թուրքիայի քաղաքացի հայերի կրթության հարցերը

ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարար Վահրամ Դումանյանն ընդունել է Թուրքիայի խորհրդարանի հայազգի պատգամավոր Կարո Փայլանին:

Վահրամ Դումանյանը ողջունել է հայազգի պատգամավորի այցը Հայաստան, ինչպես նաև շնորհակալություն հայտնել նախարարությունում հյուրընկալվելու, Թուրքիայում ապրող ազգային փոքրամասնությունների իրավունքների պաշտպանության խնդիրները հետևողականորեն բարձրաձայնելու համար։ ԿԳՄՍՆ-ից հայտնում են, որ հանդիպման ընթացքում անդրադարձ է կատարվել Թուրքիայի քաղաքացի հայերի կրթության ոլորտին առնչվող խնդիրներին, հայկական մշակութային ժառանգության պահպանության ու վերականգնման հարցերին։

Կարո Փայլանն իր հերթին շնորհակալություն է հայտնել  ընդունելության համար և ընդգծել , որ հնարավորությունների սահմանում պատրաստ է իր նպաստն ունենալ բարձրաձայնված խնդիրների լուծման գործում:

  • Կիսվել: