երեքշաբթի, ապրիլ 22
22 / 4 / 2025
Վահե Ղազարյանը շնորհավորել է Ներքին անվտանգության և հակակոռուպցիոն վարչության անձնակազմին՝ կազմավորման օրվա կապակցությամբ

Վահե Ղազարյանը շնորհավորել է Ներքին անվտանգության և հակակոռուպցիոն վարչության անձնակազմին՝ կազմավորման օրվա կապակցությամբ

Նոյեմբերի 15-ին ՆԳ նախարար Վահե Ղազարյանը, կազմավորման օրվա կապակցությամբ, հանդիպում է ունեցել Ներքին անվտանգության և հակակոռուպցիոն վարչության ծառայողների հետ։

Շնորհավորելով անձնակազմին՝ Վահե Ղազարյանը բարձր է գնահատել նախարարության ենթակա ծառայություններում կարգապահության, օրինականության ապահովման և ներքին վերահսկողության գործում ստորաբաժանման աշխատանքը։

ՆԳ նախարարն անդրադարձել է նաև առկա թերություններին ու բացթողումներին, ընդգծել կառույցի առջև դրված խնդիրներն ու առաջիկա անելիքները։

Քննարկվել են կադրային քաղաքականության, ծառայողների ատեստացիայի և այլ հարցեր։
Ներքին անվտանգության և հակակոռուպցիոն վարչության պետ Վաղինակ Մարտիրոսյանը ներկայացրել է 2024 թվականի ընթացքում ստորաբաժանման կատարած աշխատանքը։

Ավարտին տեղի է ունեցել պարգևատրման արարողություն։

 

  • Կիսվել: