երեքշաբթի, ապրիլ 30
30 / 4 / 2024
Վահան Քերոբյանն ընդունել է Միջազգային առևտրային պալատի հայաստանյան ազգային կոմիտեի անդամներին

Վահան Քերոբյանն ընդունել է Միջազգային առևտրային պալատի հայաստանյան ազգային կոմիտեի անդամներին

Էկոնոմիկայի նախարարությունից հայտնում են՝ նախարար Վահան Քերոբյանն ընդունել է Միջազգային առևտրային պալատի հայաստանյան ազգային կոմիտեի անդամներին՝ գլխավոր քարտուղար Րաֆֆի Սեմերջյանի գլխավորությամբ։
 
Նախարարը ողջունել է հյուրերին և կարևորել պետություն-մասնավոր երկխոսությունը, քանի որ հենց այդ երկխոսության ընթացքում են վերհանվում գործարարությանը խոչընդոտող խնդիրները և համատեղ աշխատանքի արդյունքում լուծումներ գտնվում։
 
Րաֆֆի Սեմերջյանը ներկայացրել է Միջազգային առևտային պալատի միջազգային և տեղական հանձնաժողովների գործունեությունը և հույս հայտնել, որ հայկական ընկերությունները կունենան առավելություններ՝ օգտվելով ՄԱՊ-ի ընձեռած մի շարք հնարավորություններից։
 
Միջազգային առևտրային պալատի հայաստանյան ազգային կոմիտեն հիմնադրվել է 2018 թ.: Հիմնվելով Միջազգային առևտրային պալատի հանձնաժողովների վրա՝ հայաստանյան ազգային կոմիտեն ստեղծել է իր կոմիտեները՝ Արբիտրաժի և վեճերի այլընտրանքային լուծման կոմիտեն, ֆինանսաբանկային, թվային տնտեսության, ձեռներեցության և ՓՄՁ-ի, մտավոր սեփականության կոմիտեները։
 

  • Կիսվել: