հինգշաբթի, ապրիլ 25
25 / 4 / 2024
Վահագնաձոր գյուղի անտառներում բռնկված հրդեհի շիջման աշխատանքները ժամանակավորապես դադարեցվել են

Վահագնաձոր գյուղի անտառներում բռնկված հրդեհի շիջման աշխատանքները ժամանակավորապես դադարեցվել են

Նոյեմբերի 23-ին, ժամը 14:04-ին Լոռու մարզային ճգնաժամային կառավարման կենտրոն ահազանգ է ստացվել, որ հրդեհ է բռնկվել Վահագնաձոր գյուղի մոտակա անտառածածկ տարածքում։

Ինչպես տեղեկանում ենք Արտակարգ իրավիճակների նախարարությունից՝ դեպքի վայր են մեկնել ԱԻՆ ՓԾ մարզային փրկարարական վարչության երկու օպերատիվ խումբ եւ հրշեջ-փրկարարական ջոկատից երկու մարտական հաշվարկ:

Ըստ նախնական տվյալների՝ մոտ 30 հա տարածքում այրվում են խոտածածկույթ եւ թփուտներ։

Հրդեհաշիջման աշխատանքներին մասնակցել են 11 փրկարարական ծառայող եւ «Հայանտառ» ՊՈԱԿ-ի «Գուգարքի անտառտնտեսություն» մասնաճյուղի 10 աշխատակից:

Հրդեհաշիջման աշխատանքները ժամանակավորապես դադարեցվել են․ «Հայանտառ» ՊՈԱԿ-ի «Գուգարքի անտառտնտեսություն» մասնաճյուղի աշխատակիցների կողմից սահմանվել է հերթապահություն:

  • Կիսվել: