երկուշաբթի, ապրիլ 29
29 / 4 / 2024
Վահագն Խաչատուրյանը հրամանագիր է ստորագրել Վահրամ Դումանյանին ՀՀ ԿԳՄՍ նախարարի պաշտոնից ազատելու մասին

Վահագն Խաչատուրյանը հրամանագիր է ստորագրել Վահրամ Դումանյանին ՀՀ ԿԳՄՍ նախարարի պաշտոնից ազատելու մասին

ՀՀ նախագահ Վահագն Խաչատուրյանը հրամանագիր է ստորագրել Վահրամ Դումանյանին ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարի պաշտոնից ազատելու մասին:

«Հիմք ընդունելով վարչապետի առաջարկությունը՝ համաձայն Սահմանադրության 131-րդ հոդվածի, ինչպես նաև «Կառավարության կառուցվածքի և գործունեության մասին» օրենքի 5-րդ հոդվածի 1-ին մասի.

Վահրամ Դումանյանին ազատել կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարի պաշտոնից»,- ասված է նախագահի հրամանագրում:

Ավելի վաղ հայտնել էինք՝ ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարար Վահրամ Դումանյանը հրաժարականի դիմում է ներկայացրել:

Հիշեցնենք՝ ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի որոշմամբ Ժաննա Անդրեասյանն ազատվել է ԿԳՄՍ նախարարի տեղակալի պաշտոնից:

 

  • Կիսվել: