Վահագն Խաչատուրյանը դաշնամուր է նվագել Էստոնիայի նախագահի հրավիրած ընթրիքին
Աշխատանքային այցով Տալլինում գտնվող Հայաստանի նախագահ Վահագն Խաչատուրյանը Էստոնիայի նախագահ Ալար Կարիսի հրավիրած աշխատանքային ընթրիքին դաշնամուր է նվագել։ Էստոնիայի նախագահ Ալար Կարիսը տպավորած ֆեյսբուքյան էջում գրել է․
«Որոշ ճշմարտություն կա հայկական ասացվածքում՝ ծերության աչքերով ընկեր փնտրիր, իսկ երիտասարդի աչքերով՝ ձի։ Նախագահ Խաչատուրյանի այցն օգնել է ընդհանուր ընկերներ գտնելու, ինչպես նաև նորարարական գաղափարներ ունենալու հարցում:
Երկու երկրներից ՏՏ, կիբերանվտանգության և տիեզերական տեխնոլոգիաների առաջատարները մասնակցել են աշխատանքային ընթրիքին Maarjamäe ամրոցում: Երեկոն նաև իրական անակնկալներ մատուցեց. մի պահ պետք է բարձրացվեր «Էստոնիա» ռոյալի կափարիչը, և հայ գործընկերը պետք է կատարեր մի քանի վառ սետղծագործություններ:
Այսպիսով երեկոյի վերջում կարող էի բոլոր տաղանդավոր մարդկանց կենացը խմել ու նշել, որ իմ սիրած երաժշտական գործերից մեկը հայ կոմպոզիտոր Արամ Խաչատուրյանի «Սպարտակ» բալետից «Ադաջիոն» է»։