երկուշաբթի, օգոստոս 31
31 / 8 / 2026
Վահագն Խաչատուրյանի ֆոտոսեսսիայի համար Մեծ Բրիտանիայում ՀՀ դեսպանն է բացատրություն ներկայացրել

Վահագն Խաչատուրյանի ֆոտոսեսսիայի համար Մեծ Բրիտանիայում ՀՀ դեսպանն է բացատրություն ներկայացրել

Մեծ Բրիտանիայում Հայաստանի արտակարգ  և լիազոր դեսպանը թագուհի Եղիսաբեթ 2-րդի հոգեհանգստի ժամանակ պատահածի մասին ԱԳ նախարարություն բացատրություն է ներկայացրել։

«Տեղի ունեցածի վերաբերյալ դեսպանը ՀՀ ԱԳՆ է ներկայացրել բացատրություն, որն ընդունվել է ի գիտություն»,-Panorama.am-ի գրավոր հարցմանն ի պատասպան հայտնեցին նախարարությունից։

Հիշեցնենք, որ փորձառու դիվանագետը միջազգային մամուլում հայտնվեց Մեծ Բրիտանիայի թագուհու հոգեհանգստի ժամանակ Հայաստանի նախագահին լուսանկարելու համար, արարողակարգը նման բան թույլ չէր տալիս։

  • Կիսվել: