հինգշաբթի, ապրիլ 25
25 / 4 / 2024
Վագոն-տնակները գտնվում են «Լիդիան Արմենիայի» օրինական տարածքում․ հայտարարություն

Վագոն-տնակները գտնվում են «Լիդիան Արմենիայի» օրինական տարածքում․ հայտարարություն

«Լիդիան Արմենիան» հայտարարություն է տարածել․

«Քիչ առաջ մամուլից տեղեկացանք, որ Ջերմուկի քաղաքապետը «Լիդիան Արմենիայի» անունից հանդես է եկել մի շարք հայտարարություններով, այդ թվում, թե իբր «Լիդիանը» համաձայնել է տեղափոխել իր վագոն-տնակները:

Հայտնում ենք, որ «Լիդիան Արմենիան» նման պայմանավորվածություն որևէ մեկի հետ ձեռք չի բերել: Վագոն-տնակները գտնվում են ընկերության օրինական տիրապետման տակ գտնվող տարածքում: «Լիդիանի» բոլոր գործողությունները օրենքի շրջանակներում են, ընկերությունը ունի բոլոր իրավունքներն ու թույլտվությունները իր օրինական տիրապետման ներքո գտնվող տարածքում կատարելու ցանկացած գործողություն, այդ թվում նաև տեղադրելու շարժական վագոն-տնակներ:

«Լիդիանը» չի բանակցելու օրենքի շրջանակներից դուրս որևէ առարկայի շուրջ»:

Նշենք, որ այս հայտարարությանը հաջորդել էր Ամուլսար նախաձեռնության հայտարարությունը, որում ասված է, որ Լիդիանը, մեղմ ասած, արհամահրում է Ջերմուկի քաղաքապետի՝ մեր իշխանության ներկայացուցչի ասածը։

  • Կիսվել: