շաբաթ, հունիս 27
27 / 6 / 2026
Վագիֆ Խաչատրյանին կրկին տեղափոխել են Երևանի Նորք Մարաշ սրտաբանական կենտրոն

Վագիֆ Խաչատրյանին կրկին տեղափոխել են Երևանի Նորք Մարաշ սրտաբանական կենտրոն

Ադրբեջանական գերությունից մեկ ամիս առաջ վերադարձած Վագիֆ Խաչատրյանը Նորք Մարաշ բժշկական կենտրոն է տեղափոխվել․ նրան կրկին կվիրահատեն։ Տեղեկությունը հայտնում է Վագիֆ Խաչատրյանի դուստրը՝ Վերա Խաչատրյանը։

«Հայրիկիս ճնշումը չի կարգավորվում, առիթմիա է առաջացել, վտանգ կարող է առաջանալ։ Բժիշկներն ասել են, եթե այդ սարքը չտեղադրեն, կարող է սրտի կանգ գրանցվել»,–պատմել է Վերան։

Հիշեցնենք, որ Վագիֆ Խաչատրյանը, Բաքվում պահվող ևս երեք գերիների հետ միասին Հայաստան է տեղափոխվել հունվարի 14-ին։ Նա միանգամից Նորք Մարաշի սրտաբանական կենտրոն էր տեղափոխվել, որտեղ հունվարի 22-ին վիրահատվել էր։

  • Կիսվել: