շաբաթ, մայիս 10
10 / 5 / 2025
Վաղը Ծիծեռնակաբերդում հարգանքի տուրք ենք մատուցելու մեր զոհերին․ «Ընդդեմ իրավական կամայականություն» ՀԿ

Վաղը Ծիծեռնակաբերդում հարգանքի տուրք ենք մատուցելու մեր զոհերին․ «Ընդդեմ իրավական կամայականություն» ՀԿ

«Ընդդեմ իրավական կամայականություն» ՀԿ-ն կոչ է անում բոլոր հասարակական և քաղաքական կազմակերպություններին, գործիչներին և քաղաքացիներին փետրվարի 28-ին ժամը 12:00-ին լինել  Ծիծեռնակաբերդում Ադրբեջանի ցեղասպան գործողությունների զոհերի հիշատակին նվիրված խաչքարերի մոտ։

"Փետրվարի 28-ին՝ Ադրբեջանի ցեղասպանական գործողությունների զոհերի հիշատակի և բռնագաղթված հայության իրավունքների պաշտպանության օրը, Ծիծեռնակաբերդում հարգանքի տուրք ենք մատուցելու մեր զոհերին։ 1988-1992 թվականներին ադրբեջանական իշխանությունների կողմից իրականացված զանգվածային ջարդերը շարունակվում են մինչ օրս՝

այլատյացության քաղաքականությամբ,

պատմական ժառանգության ոչնչացմամբ,

քաղաքական ու ռազմական ագրեսիայով,

Արցախի քաղաքական և ռազմական ղեկավարության, գերեվարված մեր մյուս հայրենակիցների նկատմամբ Ադրբեջանում ընթացող ապօրինի դատավարություններով։

Հիշելով անցյալը՝ պարտավոր ենք պայքարել հանուն մեր ժողովրդի իրավունքների պաշտպանության։ Հավաքվենք միասին՝ բարձրացնելու մեր ձայնը ճշմարտության և արդարության համար",- նշված է «Ընդդեմ իրավական կամայականության» տարածած հայտարարության մեջ։

  • Կիսվել: