Վաղը մի շարք մարզերում սպասվում է քամու ուժգնացում
Մարտի 18-ին՝ հատկապես ցերեկային ժամերին, Շիրակում, Լոռիում, Արագածոտնում, Կոտայքում, Գեղարքունիքում և Սյունիքում սպասվում է քամու ուժգնացում՝ 20-25 մ/վրկ, մնացած շրջաններում՝ 15-20 մ/վրկ արագությամբ։ Այդ մասին հայտնում են շրջակա միջավայրի նախարարությունից: