Վաղվանից էլ օրերը կտաքանան. Սուրենյան
«Լեռներում զգալի ձյուն կուտակվեց, ցրտահարություններ չեղան, վաղվանից էլ օրերը կտաքանան։ Արտակարգ լավ վերջաբան»,-ֆեյսբուքյան իր էջում գրել է «Հիդրոօդերևութաբանության և մոնիթորինգի կենտրոն» ՊՈԱԿ-ի փոխտնօրեն Գագիկ Սուրենյանը։
Ավեի վաղ կենտրոնից հայտնել էին, որ ապրիլի 17-19-ը տեղումները ժամանակավորապես կդադարեն, իսկ օդի ջերմաստիճանը բոլոր մարզերում աստիճանաբար կբարձրանա 10-12 աստիճանով։