կիրակի, ապրիլ 28
28 / 4 / 2024
«Վաղարշապատ» ԲԿ-ում  քաղաքացին վիճաբանել է վիրաբույժի հետ ու գլխով հարվածել է նրան

«Վաղարշապատ» ԲԿ-ում քաղաքացին վիճաբանել է վիրաբույժի հետ ու գլխով հարվածել է նրան

SHAMSHYAN.com-ի տեղեկություններով՝ դեկտեմբերի 4-ին Արմավիրի մարզում բռնություն է կիրառվել իր մասնագիտական գործունեությունը կատարող բժշկի նկատմամբ։

Ինչպես հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, այդ օրը, ժամը 23։25-ի սահմաններում «Վաղարշապատ» ԲԿ-ում մի քաղաքացի վիճաբանել է վիրաբույժ՝ 52-ամյա Արմեն Վարդանյանի հետ։  Գ. Շամշյանի տեղեկություններով՝ վիճաբանության ժամանակ այդ քաղաքացին գլխով հարվածել է վիրաբույժի ձախ քունքին, ինչի հետևանքով պատճառվել է վնասվածք։

Ահազանգով հիվանդանոց են ժամանել ոստիկանության Վաղարշապատի բաժնի օպերատիվ խումբը՝ հերթապահ մասի պետի գլխավորությամբ։ Դեպքի փաստով Հայաստանի քննչական կոմիտեի Արմավիրի մարզային քննչական վարչության Վաղարշապատի քննչական բաժնում նախաձեռնվել է վարույթ։

  Գ. Շամշյանի տեղեկություններով՝ ոստիկանության Վաղարշապատի բաժնի քրեական հետախուզության բաժանմունքի ծառայողները՝ բաժնի պետ Արթուր Բդոյանի գլխավորությամբ պարզել են ենթադրալ կասկածյալի ինքնությունը և ձեռնարկում են անհրաժեշտ միջոցառումներ՝ նրան հայտնաբերելու և Վաղարշապատի քննչական բաժին ներկայացնելու համար։ 

Ծանուցում. Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով։ 

  • Կիսվել: