հինգշաբթի, մայիս 15
15 / 5 / 2025
Ուզում եմ հիշեցնել, որ Ադրբեջանում դեռևս գերի են պահվում բազմաթիվ քաղաքացիներ և զինվորներ. Շողակաթ Վարդանյան

Ուզում եմ հիշեցնել, որ Ադրբեջանում դեռևս գերի են պահվում բազմաթիվ քաղաքացիներ և զինվորներ. Շողակաթ Վարդանյան

Վավերագրող ռեժիսոր Հովհաննես Իշխանյանը ֆեյսբուքյան էջում փոխանցում է Շողակաթ Վարդանյանի խոսքը՝ 1489 ֆիլմի դիտումից առաջ Հռոմի վավերագրական ֆիլմերի միջազգային փառատոնում, որտեղ ստացավ գլխավոր մրցանակը:

««Ուզում եմ հիշեցնել, որ Ադրբեջանում դեռևս գերի են պահվում բազմաթիվ քաղաքացիներ և զինվորներ:

Ես ուզում եմ, որ աշխարհն ուշադրություն դարձնի նրանց վրա ու ազատի նրանց, որովհետև ազատությունը ի ծնե նրանց տրված իրավունքն է:
 
Ուզում եմ նաև հիշել մի բան, որին աշխարհն ուշադրություն չի դարձնում:
 
9 ամիս Արցախը Ադրբեջանի կողմից շրջափակած պահելուց հետո, երբ մարդիկ մահանում էին սննդի և դեղորայքի բացակայության պատճառով, Ադրբեջանը հարձակվեց Արցախի վրա և ավելի քան 120 000 հայեր էթնիկ զտման ենթարկվեցին իրենց նախնյաց հայրենիքից՝ Արցախից, Լեռնային Ղարաբաղից, 2023 թվականին»:

 

  • Կիսվել: