ուրբաթ, ապրիլ 26
26 / 4 / 2024
Ուզում եմ Ձեզ մեծ եռանդ ու առողջություն մաղթել. Փաշինյանը՝ Չեքիջյանին

Ուզում եմ Ձեզ մեծ եռանդ ու առողջություն մաղթել. Փաշինյանը՝ Չեքիջյանին

Վարչապետ Նիկոլ Փաշինյանը տիկնոջ՝ Աննա Հակոբյանի հետ ծննդյան 91-ամյակի առիթով այցելել է Հայաստանի ազգային հերոս, մաեստրո Հովհաննես Չեքիջյանին: Այս մասին տեղեկացնում են ՀՀ վարչապետի աշխատակազմի տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի բաժնից:

Վարչապետը շնորհավորել է մաեստրոյին տարեդարձի կապակցությամբ և շնորհակալություն հայտնել գործունեության և բոլոր այն ծառայությունների համար, որ նա մատուցել է մեր ժողովրդին, հայրենիքին: «Համոզված եմ, որ դեռ երկար կշարունակեք այդ ծառայությունը, մանավանդ, որ հիմա, կարծում եմ՝ մշակույթը, դասական մշակույթը նոր պահանջարկ են ստանում: Համոզված եմ, որ այդ բարձր արվեստը, մշակույթն ավելի ու ավելի պոպուլյար կդառնա: Եվ այդ առումով ուզում եմ Ձեզ մեծ եռանդ ու առողջություն մաղթել, որպեսզի Ձեր առաքելությունը շարունակեք իրականացնել», -ասել է Նիկոլ Փաշինյանը։

  • Կիսվել: