ուրբաթ, ապրիլ 19
19 / 4 / 2024
Ուժեղ քամու հետևանքով տուժել են Շիրակի մարզի մի քանի բնակավայրեր (լուսանկարներ)

Ուժեղ քամու հետևանքով տուժել են Շիրակի մարզի մի քանի բնակավայրեր (լուսանկարներ)

Ուժեղ քամու հետևանքով տուժել են Անի համայնքի մի քանի բնակավայրեր։ Նախնական տվյալներով, վնասվել են Անի համայնքի Քարաբերդ բնակավայրի դպրոցի տանիքը, Գուսանագյուղի, Ձիթհանքովի, ինչպես նաև Բայանդուր համայնքի բնակելի մի շարք տների և օժանդակ կառույցների տանիքներ։ Այս պահին Շիրակի մարզպետարանի պատասխանատուները, ԱԻՆ փրկարար ծառայության Շիրակի մարզի փրկարարական վարչության աշխատակիցները աշխատանքներ են տանում ստացած ահազանգերին արձագանքելու և համայնքներին պատճառված վնասի չափերն հստակեցնելու ուղղությամբ։

Ինչպես տեղեկացնում են Շիրակի մարզպետարանից, բարեբախտաբար, քամու հետևանքով զոհեր չկան։

 

 

  • Կիսվել: