կիրակի, մայիս 26
26 / 5 / 2024
Ուժեղ պետություն ունենալով` կարող ենք երաշխավորել 27-ների բացառումը և վստահորեն պնդել` այլևս երբեք. Տիգրան Ավինյան

Ուժեղ պետություն ունենալով` կարող ենք երաշխավորել 27-ների բացառումը և վստահորեն պնդել` այլևս երբեք. Տիգրան Ավինյան

Երևանի փոխքաղաքապետ Տիգրան Ավինյանն անդրադարձել է հոկտեմբերի 27-ի տարելիցին՝ «ֆեյսբուքի» իր էջում գրելով.

«Այսօր լրանում է Հոկտեմբերի 27-ի ահաբեկչության 23-րդ տարելիցը, որը մեր նորագույն պատմության մեծագույն ողբերգություններից էր։

Այն պետականության հիմքերին հասցված ուղիղ հարված էր, որի թողած վերքը մինչ օրս չի սպիացել: Հոկտեմբերի 27-ը Հայաստանում քաղաքականության գնդակահարությունն էր` նշանային հարված զարգացած ու ուժեղ պետության ապագային։

Ցավոք, անցյալն այլևս շրջել չենք կարող, բայց ներկայում պետք է մեր ամենօրյա գործով, հանրային ներդաշնակությամբ, առողջ ու բարեկեցիկ միջավայրով, ամուր ու կայացած պետությամբ բացառենք նման ողբերգությունների կրկնությունը։ Ուժեղ պետություն ունենալով` կարող ենք երաշխավորել 27-ների բացառումը և վստահորեն պնդել` այլևս երբեք»։

  • Կիսվել: