չորեքշաբթի, մայիս 1
1 / 5 / 2024
Ուժեղ բքի պատճառով դադարեցվել է Երևան-Գորիս ճանապարհի երթևեկությունը

Ուժեղ բքի պատճառով դադարեցվել է Երևան-Գորիս ճանապարհի երթևեկությունը

Արդեն 1 ժամից ավելի է՝ արտակարգ իրավիճակ է ստեղծվել Երևան-Գորիս ավտոճանապարհին՝ Գորայքի հատվածում։

Shamshyan.com-ի տեղեկություններով,  ուժեղ բքի պատճառով երթևեկությունը մոտ 3-4 կիլոմետրանոց հատվածում դադարեցվել է։

Տեղում ուժեղացված ծառայություն են կատարում ՀՀ Ներքին գործերի նախարարության Ոստիկանության Պարեկային ծառայության Սյունիքի մարզի գումարտակի 2-րդ վաշտի, 2-րդ դասակի  պարեկները:

Փրկարարներն ու պարեկները մեծ դժվարությամբ ձնաբքերի մեջ հայտնված արդեն 30-ից ավելի ավտոմեքենա են դուրս բերել և մոտ 20 տրանսպորտային միջոց էլ փորձում են դուրս բերել։

  • Կիսվել: