կիրակի, մայիս 12
12 / 5 / 2024
Ուժեղ բքերի արդյունքում փակվել է Վարդենյաց լեռնանցքը

Ուժեղ բքերի արդյունքում փակվել է Վարդենյաց լեռնանցքը

Փետրվարի 22-ի գիշերային ժամերի ընթացքում Գեղարքունիքի մարզում գրանցվել են ուժեղ քամիներ, իսկ բարձրլեռնային գոտիներում՝ ձնաբքեր, ինչի հետեւանքով որոշ հատվածներում դժվարանցանելի վիճակ է առաջացել ճանապարհատրանսպորտային երթեւեկության համար։

Գեղարքունիքի մարզպետարանից հայտնում են, որ, բքերի եւ ցածր տեսանելիության պատճառով դժվարանցանելի վիճակ է ստեղծվել Վարդենյաց լեռնանցքում, Շատվան-Նորաբակ, Վերին Գետաշեն-Մադինա ավտոճանապարհներին։

Սպասարկող կազմակերպությունների կողմից իրականացված աշխատանքների շնորհիվ հաջողվել է նշյալ ուղղություններում ապահովել ճանապարհների անցանելիությունը, որտեղ այժմ կատարվում են նաեւ լայնացման աշխատանքներ։

Փետրվարի 22-ի ժամը 09․30-ի դրությամբ Գեղարքունիքում բոլոր ճանապարհները հիմնականում անցանելի են, իսկ մարզի տարածքով մեկ շարունակվում են մաքրման եւ մշակման աշխատանքները։

Ժամը 09․50-ի դրությամբ ուժեղ բքերի արդյունքում փակվել է Վարդենյաց լեռնանցքը։

  • Կիսվել: