շաբաթ, մայիս 4
4 / 5 / 2024
Ունենք քաղաքացիներ, ովքեր դուրսն են գիշերում և շատ դեպքերում չի հաջողվում նրանց տանել կացարաններ. քաղաքապետ

Ունենք քաղաքացիներ, ովքեր դուրսն են գիշերում և շատ դեպքերում չի հաջողվում նրանց տանել կացարաններ. քաղաքապետ

Տարբեր տեղեր մենք ունենք քաղաքացիներ, ովքեր դուրսն գիշերում: Այս մասին այսօր Երևանի քաղաքապետրաանի ավագու հերթական նիստին ասաց Երևանի քաղաքապետ Հրաչյա Սարգսյանը:

«Նախարարության կողմից կա առանձին կացարան հատկացված, որտեղ այդ մարդկանց կարող ենք տեղափոխել, որ գիշերակացը անցկացնեն, բայց շատ դեպքերում այդ քաղաքացիներին չի հաջողվում»,-ասաց նա:

Քաղաքապետը նշեց, որ բռնի ուժով իրենց այդ հաստատություններ տանելը, բավականին դժվար է: «Շատ դեպքերում տանում են, իրենք այնտեղից նորից թողնում դուրս են գալիս, այսինքն բռնի կամ հարկադրանքի մեթոդներ չենք կարող կիրառել, սոցիալական աշխատողները շատ դեպքերում աշխատում են, և դեպքեր կան, որ ստացվում են»,-ասաց նա:

  • Կիսվել: