ուրբաթ, ապրիլ 19
19 / 4 / 2024
Ունենք 230 ծանր և 52 ծայրահեղ ծանր պացիենտ.  Արսեն Թորոսյան

Ունենք 230 ծանր և 52 ծայրահեղ ծանր պացիենտ. Արսեն Թորոսյան

Կորոնավիրուսային հիվանդության բուժման համար ծավալված 186 ռեանիմացիոն մահճակալից այս պահին զբաղված է 154-ը, ազատ է ընդամենը 32-ը: Այս մասին հայտնում է առողջապահության նախարար Արսեն Թորոսյանը։

«Ունենք 230 ծանր և 52 ծայրահեղ ծանր պացիենտ»,- գրել է  նա։

Հիշեցնենք, որ մայիսի 24-ի, ժամը 11:00-ի դրությամբ հաստատվել է կորոնավիրուսային հիվանդության ընդհանուր 6661 դեպք, որոնցից 3064-ն` առողջացած, 81-ը` մահվան ելքով: Կորոնավիրուսային հիվանդությամբ այս պահին փաստացի բուժում է ստանում 3483 պացիենտ: Ընդհանուր առմամբ, կատարվել է 50397 թեստավորում:

  • Կիսվել: