Ուկրաինայում գրանցվել է մետապնևմովիրուսով վարակման 13 դեպք
Ուկրաինայի հանրային առողջության կենտրոնը սուր շնչառական հիվանդությունների սեզոնային աճի շրջանակներում գրանցել է մետապնևմովիրուսով վարակման 13 դեպք։ Այս մասին հայտնել է Կիևի ինֆեկցիոն բժիշկ Օլգա Գոլուբովսկայան։
«Այս պահին, ըստ Առողջապահության պաշտպանության կենտրոնի, սեզոնի սկզբից Ուկրաինայում գրանցվել է պաշտոնապես հաստատված 13 դեպք, իհարկե, իրականում այդ թիվն ավելին է», - գրել է պրոֆեսորը Facebook սոցիալական ցանցի իր էջում:
Գոլուբովսկայայի խոսքով, խուճապի մատնվելու պատճառ չկա, գլխավորը հիվանդության ծանր ընթացքի դեպքում ժամանակին հոսպիտալացման որոշում կայացնելն է։