հինգշաբթի, ապրիլ 24
24 / 4 / 2025
Ուկրաինան ԱԹՍ-ներով և հրթիռներով զանգվածային հարձակումների է ենթարկվել գիշերը. զոհվել է 10, վիրավորվել՝ շուրջ 100 մարդ

Ուկրաինան ԱԹՍ-ներով և հրթիռներով զանգվածային հարձակումների է ենթարկվել գիշերը. զոհվել է 10, վիրավորվել՝ շուրջ 100 մարդ

Հինգշաբթի լույս 24-ի գիշերը Ռուսաստանի Դաշնությունը զանգվածային հարձակում է իրականացրել Ուկրաինայի քաղաքների վրա։

«Կիևը գտնվում է զանգվածային հարձակման տակ, այդ թվում՝ տարբեր ուղղություններից բալիստիկ հրթիռների հարվածներից: Արձանագրվել են նաև հակառակորդի ռազմավարական ավիացիայից նոր հրթիռների արձակումներ»,-թելեգրամյան ալիքում գրել է քաղաքի ռազմական վարչակազմի ղեկավար Տիմուր Տկաչենկոն։

Զոհվել է 10, վիրավորվել մոտ 100 մարդ։ Փրկարարական աշխատանքները շարունակվում են:

 

Խարկովը նույնպես ենթարկվել է հարձակման՝ այս անգամ յոթ հրթիռային հարվածի։ Վնասվել են բնակելի շինություններ:

Լուսանկարներն ու տեսանյութերը կարող եք դիտել Tert.am-ի թելեգրամյան ալիքում:

  • Կիսվել: