ուրբաթ, ապրիլ 26
26 / 4 / 2024
Թյուրիմացությունը շտկված է. Հանրային ՀԸ-ն կամբողջացնի Սուրբ Ծննդյան համերգի տեսագրությունը. տեր Ասողիկ քահանա Կարապետյան

Թյուրիմացությունը շտկված է. Հանրային ՀԸ-ն կամբողջացնի Սուրբ Ծննդյան համերգի տեսագրությունը. տեր Ասողիկ քահանա Կարապետյան

Սուրբ Ծննդյան տոնական մեծ համերգի տեսագրությունն այլևս կամբողջացվի և այդպես կտրվի Հանրային հեռուստաընկերությանը՝ հանրությանը ներկայացնելու համար: Այս մասին իր ֆեյսբուքյան էջում գրել է Մայր Աթոռ Սուրբ էջմիածնի Թանգարանների տնօրեն տեր Ասողիկ քահանա Կարապետյանը:

Նա, մասնավորապես, նշել է. «Թյուրիմացությունը շտկված է: Կուզեմ իմ մասնավոր շնորհակալությունը հայտնել Հանրային հեռուստաընկերությանը՝ ի դեմս Գործադիր տնօրենի տեղակալ, գլխավոր պրոդյուսեր Տիար Տիգրան Վիրաբյանի, որ ազնվաբար և ամենայն պատասխանատվությամբ արձագանքեց մեր արդար վրդովմունքն արտահայտող գրառմանը. Սբ Ծննդյան տոնական մեծ համերգի տեսագրությունն այլևս կամբողջացվի և այդպես կտրվի Հանրային հեռուստաընկերությանը՝ հանրությանը ներկայացնելու համար:

Եվ թող ոչ ոք չփորձի հանդգնել և խնդիրը նենգաբար շահարկել:

«Երանի՜ նրանց, որ քաղցն ու ծարավն ունեն արդարության, որովհետև նրանք պիտի հագենան» (Մատթ. Ե. 6)»:

Նշենք, որ այսօր ավելի վաղ Տեր Ասողիկ աբեղա Կարապետյանն իր ֆեյսբուքյան էջում գրել էր, որ հունվար 6-ի երեկոյան Արամ Խաչատրյան համերգասրահում օրհնությամբ Ն.Ս.Օ.Տ.Տ. Գարեգին Բ. Ամենայն Հայոց Կաթողիկոսի տեղի էր ունեցել տոնական մեծ համերգ՝ նվիրված Սուրբ Ծննդյան տոնին: Համերգըհեռարձակվել էր Հանրային հեռուստաընկերությամբ: Սակայն համերգի ձայնագրության մեջ կրճատված էր հաղորդավարի խոսքը, որում երախտիքի խոսք կար՝ ուղղված այն երախտավորներին, որոնց շնորհիվ կյանքի կոչվեց նախագիծը:

 

  • Կիսվել: