կիրակի, օգոստոս 30
30 / 8 / 2026
Տուժածներից մեկի վիճակը ծանր է․ ԱՆ-ը՝ Արմավիրի մարզում վթարից տուժածների մասին

Տուժածներից մեկի վիճակը ծանր է․ ԱՆ-ը՝ Արմավիրի մարզում վթարից տուժածների մասին

Արմավիրի մարզում երեկ տեղի ունեցած ավտովթարի հետևանքով Արմավիրի բժշկական կենտրոնում գտնվող 5 տուժածներն ամբուլատոր բուժօգնություն ստանալուց հետո դուրս են գրվել:

 

«Երևան տեղափոխված 2 տուժածներից մեկը գտնվում է վերակենդանացման բաժանմունքում, առողջական վիճակը գնահատվում է ծանր:

 

Մյուսը նյարդավիրաբուժական բաժանմունքում է: Բժիշկները տուժածի առողջական վիճակը գնահատում են կայուն»,- ասված է ՀՀ առողջապահության նախարարության տարածած հաղորդագրության մեջ:

 

  • Կիսվել: