շաբաթ, հունիս 7
7 / 6 / 2025
Տուժածների մասին այս պահին տեղեկություն չկա. աշխատում է 14 մարտական հաշվարկ. ՆԳՆ

Տուժածների մասին այս պահին տեղեկություն չկա. աշխատում է 14 մարտական հաշվարկ. ՆԳՆ

Երևանի «Դոմուս» կահույքի սրահում  հրդեհից տուժածների մասին այս պահին տեղեկություն չկա, հրդեհն արդեն տարածվում է նաև խանութի հատվածում: Այս մասին հայտնում է ՆԳ նախարարի մամուլի քարտուղար Նարեկ Սարգսյանը։

Դեռևս հայտնի չէ, թե ինչից է բռնկվել հրդեհը «Դոմուսի» պահեստային հատվածում։

Նարեկ Սարգսյանն ասաց` խոսակցություններ կան, թե պայթյուն է եղել հրդեհից առաջ, բայց այդ վարկածը դեռ չեն կարող հաստատել կամ հերքել։ Աշխատում է 14 մարտական հաշվարկ:

  • Կիսվել: