երկուշաբթի, մայիս 20
20 / 5 / 2024
Տուժածներ չկան. Հայաստանի պետական տնտեսագիտական համալսարանը՝ տարօրինակ հոտի ահազանգի վերաբերյալ

Տուժածներ չկան. Հայաստանի պետական տնտեսագիտական համալսարանը՝ տարօրինակ հոտի ահազանգի վերաբերյալ

Հայաստանի պետական տնտեսագիտական համալսարանի ինֆորմատիկայի և վիճակագրության ֆակուլտետի մասնաշենքում, որը գտնվում է Երևանի Պարույր Սևակի թիվ 77 հասցեում, այսօր տարօրինակ հոտ է զգացվել։ 
 
Տնտեսագիտական համալսարանից հայտնում են՝ այնտեղ են ԱԻՆ ՓԾ Երևան քաղաքի փրկարարական վարչության ներկայացուցիչները և Բնակչության պաշտպանության և աղետների ռիսկի նվազեցման վարչության Ճառագայթային, քիմիական և կենսաբանական իրավիճակի մոնիտորինգի բաժնի քիմիկ-հետախույզների խումբը։
 
«Այս պահին պարզվել է, որ գազի արտահոսք չկա։ Տուժածներ չկան»,- ասված է համալսարանի Ֆեյսբուքի գրառման մեջ:
 
Ավելի վաղ հայտնել էինք՝ մինչ փրկարարների կանչի վայր հասնելը տարհանվել են մոտ 400 ուսանող և 35 դասախոս։
 
ՀՀ ԱԻՆ-ից էլ տեղեկանում ենք՝ տեղում իրականացվել է օդի նմուշառում. չափիչ սարքերը վտանգավոր ոչինչ չեն հայտնաբերել։ Այս պահին տեղում տարօրինակ հոտ չի զգացվում։
 

  • Կիսվել: