երկուշաբթի, մայիս 26
26 / 5 / 2025
Թույլ չենք տալու մեր խաղահրապարակի տեղում շենք կառուցվի. Բնակիչների՝ բողոքի ակցիան

Թույլ չենք տալու մեր խաղահրապարակի տեղում շենք կառուցվի. Բնակիչների՝ բողոքի ակցիան

Երևանի Շենգավիթ վարչական շրջանի Լազոյի 4, 6 և Արշակունյանց 30 հասցեների բնակիչներն այսօր՝ նոյեմբերի 19-ին, բողոքի ակցիա են իրականացրել իրենց տարածքում: Նրանք բողոքում են, որ իրենց բակում գտնվող խաղահրապարակի տեղում բարձրահարկ շենք են ուզում կառուցել եւ արդեն բերել են տեխնիկան, որ փորեն հիմքը:

Քաղաքապետարանի որոշմամբ,  խաղահրապարակի տեղում կառուցվելու է բազմաֆունկցիոնալ բնակելի համալիր:

Բողոքի վայր էին եկել ոստիկաններ, ինչը բարկացրեց բնակիչներին. «Պարոն մայոր, եթե ձեր շենքի խաղահրապարակում նման բան տեղի ունենա, որտեղ դուք եք խաղացել, Ձեր երեխան է խաղում, ի՞նչ կանեք»,-ասաց բնակիչներից մեկը։

Մեկ այլ բնակիչ ասաց. «Իրենք շատ լավ գիտեն, որ սխալ են, ուղղակի իրենց շահերն են պաշտպանում, իսկ մենք երեխաների շահերն ենք պաշտպանում։ Դա երեխաների մարզադաշտն է, նրանց է պատկանում, ոչ ոք չի կարող վերցնել ու այդտեղ շենք կառուցել»:

Բնակիչները նշում են՝ կարող են հին, վնասված շինությունները վերցնել, նոր շենք կառուցել, ոչ թե՝ երեխաների մարզադաշտի հաշվին դա անել։

Բացի այդ, տարածքում շենքեր կան, որոնք երկրաշարժի հետևանքով ճաքեր են տվել, եթե կողքը փորեն, ինչ-որ բան պայթեցնեն, ապա հարեւան շենքը կարող է էլ ավելի վնասվել կամ անգամ փլվել: «Գիտեք՝ ինչն է աբիդնին, որ թուրքերից են խոսում՝ Ալիևը քանդեց Արցախը, իսկ էս հայե՞րն ինչ են անում»:

«Ոչ մեկը թույլ չի տալու ստեղ շենք կառուցվի, լավ իմացեք»,- ասաց բնակիչերից մեկը։

  • Կիսվել: