հինգշաբթի, ապրիլ 25
25 / 4 / 2024
 Թուրքիայի արեւմուտքում  4,8 մագնիտուդով երկրաշարժ է գրանցվել

Թուրքիայի արեւմուտքում 4,8 մագնիտուդով երկրաշարժ է գրանցվել

4,8 մագնիտուդով երկրաշարժ Է փետրվարի 24-ին գրանցվել Թուրքիայի արեւմտյան մասում: Այս մասին հայտնել է Եվրոպական- միջերկրածովյան սեյսմոլոգիական կենտրոնը։

Երկրաշարժի օջախը գտնվել է 7 կմ խորության վրա, էպիկենտրոնը՝ Իզմիր քաղաքից 90 կմ հյուսիս-արեւելք ընկած շրջանում, որտեղ բնակվում է մոտ 2,5 մլն մարդ:  Առայժմ  տուժածների եւ ավերածությունների վերաբերյալ տեղեկատվություն չկա:

Հիշեցնենք՝ փետրվարի 23-ին Իրանի եւ Թուրքիայի սահմանի մոտ է ունեցել 5,7 մագնիտուդով երկրաշարժ, ինչի հետեւանքով տուժել է ավելի քան հարյուր մարդ, զոհվել է Թուրքիայի առնվազն ինը քաղաքացի։ 

Հայաստանի ԱԳ նախարար Զոհրաբ Մնացականյանն այսօր առավոտյան ցավակցություն է հայտնել զոհվածների ընտանիքներին և շուտափույթ ապաքինում՝ վիրավորներին։

  • Կիսվել: