շաբաթ, ապրիլ 27
27 / 4 / 2024
Թուրքական երաժշտությունը՝ վիճաբանության պատճառ. տղամարդու կյանքը փրկել չի հաջողվել

Թուրքական երաժշտությունը՝ վիճաբանության պատճառ. տղամարդու կյանքը փրկել չի հաջողվել

ArmLur.am-ին հայտնի դարձավ, որ Ռուդիկ Զարգարյանին մեղադրանք է առաջադրվել,որ նա 2022 թվականի մայիսի 06-ին՝ ժամը 14:00-ի սահմաններում, հյուրընկալվել է Կոտայքի մարզի Աբովյան քաղաքի 3-րդ միկրոշրջանի «էլեկտրատեխնիկական» հանրակացարան Արթուր Մելքումյանին պատկանող 117-րդ բնակարան, վերջինիս և իրենց ծանոթներ Էռնեստ Գրիգորյանի ու Էռնեստ Մաիլյանի հետ մինչև ժամը 23:00-ն հաց են կերել և ալկոհոլ օգտագործել:

Այդ ընթացքում Էռնեստ Գրիգորյանի կողմից թուրքական երաժշտություն միացնելու և դրա կապակցությամբ Ռուդիկ Զարգարյաէփ կողմից նրան հանդիմանելու պատճառով ծագած վիճաբանության ընթացքում Էռնեստ Գրիգորյանը Ռուդիկ Զարգարյանի հասցեին հնչեցնոլով հայհոյանքներ՝ սեղանից վերցրել է օղու շիշն ու դրանով մեկ անգամ հարվածել վերջինիս ձախ աչքի հոնքային հատվածին՝ Ռուդիկ Զարգարյանը անպատասխան չի թողել, նա էլ, իր հերթին վերցնելով դանակը, հարվածել է Էռնեստ Գրիգորյանին,
ինչի արդյունքում Էռնեստ Գրիգորյանը, «Աբովյան» բժշկական կետնտրոնում գիտակցության չգալով, 2022 թվականի մայիսի 10-ին մահացել է:

  • Կիսվել: