ուրբաթ, մայիս 3
3 / 5 / 2024
Տուֆով կսալարկվեն Լեռնավանի՝ դեպի հուշարձան և գերեզմանատուն տանող ճանապարհները

Տուֆով կսալարկվեն Լեռնավանի՝ դեպի հուշարձան և գերեզմանատուն տանող ճանապարհները

Պետություն-համայնք համատեղ ներդրմամբ իրականացվող սուբվենցիոն միջոցներով այս տարի տուֆ քարով կսալարկվեն Լեռնավան համայնքի դեպի հուշարձան և գերեզմանատուն տանող ճանապարհները՝ 12-րդ փողոցի 3-րդ փակուղին և 1-ին փողոցի 4-րդ փակուղին: Այս մասին հայտնում են Լոռու մարզպետարանից: 
 
Ընդհանուր առմամբ՝ նորոգ ու բարեկարգ տեսք կստանան 442 մ երկարությամբ և միջինը 5.5 մ լայնությամբ ճանապարհներ: Ծրագրի ընդհանուր բյուջեն կազմում է մոտ 21.3 մլն դրամ, որից 11.7 մլն դրամը՝ պետական և 9.6 մլն դրամը` համայնքային ներդրումն է: Ծրագրի շահառու է համայնքի ողջ բնակչությունը:

  • Կիսվել: