ուրբաթ, ապրիլ 26
26 / 4 / 2024
Թթուջուր գյուղում մոտ 450 հակ անասնակեր է այրվել

Թթուջուր գյուղում մոտ 450 հակ անասնակեր է այրվել

Հունվարի 26-ին, ժամը 14:07-ին Գեղարքունիքի մարզային ճգնաժամային կառավարման կենտրոն ահազանգ է ստացվել, որ Թթուջուր գյուղի 1-ին փողոցում այրվում է անասնակեր:

Դեպքի վայր է մեկնել ՆԳՆ ՓԾ մարզային փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատից երկու մարտական հաշվարկ:

Պարզվել է, որ հրդեհը բռնկվել է գյուղի 11-րդ փողոցի տներից մեկի բակում։

Հրդեհը մեկուսացվել է ժամը 16:06-ին, մարվել՝ 17:23–ին։ Այրվել է մոտ 450 հակ անասնակեր:
Հրդեհաշիջման աշխատանքներին մասնակցել է նաև 30 քաղաքացի:

 

  • Կիսվել: