ուրբաթ, ապրիլ 26
26 / 4 / 2024
Հրդեհ Արցախի փողոցի ավտոպահեստամասերի շուկայի պահեստում․ դեպքի վայր է մեկնել չորս մարտական հաշվարկ

Հրդեհ Արցախի փողոցի ավտոպահեստամասերի շուկայի պահեստում․ դեպքի վայր է մեկնել չորս մարտական հաշվարկ

Հունվարի 29-ին` ժամը 13:41-ին, Ճգնաժամային կառավարման ազգային կենտրոն ահազանգ է ստացվել, որ ծուխ է նկատվում Երևանի Արցախի փողոցի թիվ 42 հասցեի մոտակայքում՝ ավտոպահեստամասերի շուկայի պահեստում:

Հրդեհի բարդության «1 ԲԻՍ» կանչով դեպքի վայր են մեկնել ՆԳՆ ՓԾ Երևան քաղաքի փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատներից չորս մարտական հաշվարկ, Հրդեհաշիջման և փրկարարական աշխատանքների կազմակերպման բաժնի հերթապահ, Ճգնաժամային կառավարման ազգային կենտրոնի օպերատիվ և Բժշկական ապահովման վարչության հերթապահ խմբերը, Հոգեբանական աջակցության բաժնի հերթապահ հոգեբանը:

Ինչպես դեպքի վայրից հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, դեպքի վայր է ժամանել ՀՀ Ներքին գործերի նախարարության Փրկարար ծառայության տնօրեն Կամո Ցուցուլյանը։

  • Կիսվել: