Ծնողները Եռաբլուրում էին՝ թույլ չտալու Փաշինյանին մոտենալ իրենց որդիների շիրիմներին
Վաղ առավոտից «Եռաբլուր» զինվորական պանթեոնում էին զոհված զինծառայողների ծնողները, հարազատները մեկ նպատակով՝ թույլ չտալ Նիկոլ Փաշինյանին ու իշխանության ներկայացուցիչներին մոտանալ իրենց որդիների շիրիմներին։
Հիշեցնենք, որ Հայաստանում այսօր առաջին անգամ նշվում է Հայրենիքի պաշտպանության համար զոհվածների հիշատակի օր։ Օրվա առիթով Նիկոլ Փաշինյանն ու իշխանության ներկայացուցիչներն այցելել են «Եռաբլուր» զինվորական պանթեոն։
44-օրյա պատերազմում զոհված Ժամկետային զինծառայող Արման Ազատյանի հայրը՝ Վիգեն Ազատյանը լրագրողների հետ զրույցում ասաց, որ շատ ծնողներ են Եռաբլուրում՝ թույլ չտալու Փաշինյանին և իշխանության ներկայացուցիչներին մոտենալ իրենց որդիների շիրիմներին։ Նա նշեց, որ իրենք դեմ են այս օրվան. «Մեզ համար սեպտեմբերի 27 գոյություն ունի։ Ինչո՞ւ սեպտեմբերի 27-ին որևէ բան չի ընդուվում պետական մակարդակով։ Չի՞ թողում ադրբեջանցին»։


