երկուշաբթի, մայիս 20
20 / 5 / 2024
«Ծնողական փառքի» մեդալով պարգևատրված ընտանիքներին ամսական կտրամադրվի 40-հազարական դրամ

«Ծնողական փառքի» մեդալով պարգևատրված ընտանիքներին ամսական կտրամադրվի 40-հազարական դրամ

Կառավարության որոշմամբ 4,32 մլն դրամ կհատկացվի 9 ընտանիքի։

Նախագծի  հիմնավորման համաձայն, առաջարկվում է սահմանել 6 և ավելի երեխա ունեցող ու «Ծնողական փառքի» մեդալով պարգևատրված ծնողների համար ամսական ֆինանսական աջակցության տեսակ, որն ավելի կընդգծի նրանց ունեցած ավանդը ժողովրդագրական իրավիճակի բարելավման ու առաջընթացի գործում, առաջարկվում է ամսական այդ ընտանիքներին հատկացնել 40-հազարական դրամ:

«Ծնողական փառքի» մեդալով պարգևատրված ծնողների (ընտանիքների) թիվն ինն է, և նրանց տվյալ տարվա ՀՀ պետական բյուջեից լրացուցիչ կտրամադրվի 4.32 մլն դրամ։

Ներկայում Հայաստանում շատ քիչ ընտանիքներ են ունենում 3 և ավելի երեխա: Եթե 1990թ. ՀՀ-ում 3-րդ և հաջորդ երեխաների թիվն ընդհանուր երեխաների կարգաթվում եղել է 32 տոկոս, ապա ներկայում այդ ցուցանիշը 22 տոկոս է:

2017թ. տվյալներով՝ ՀՀ-ում ծնված 6-րդ և հաջորդ երեխաների թիվը կազմել է 140 երեխա, որը տվյալ տարվա ընդհանուր ծնունդների ընդամենը 0,4 տոկոսն է: Ժողովրդագրական նոր քաղաքականության առանձնահատկություններից է այն, որ ՀՀ կառավարությունը նախորդ ժամանակահատվածում գրանցված ժողովրդագրական անբարենպաստ իրավիճակի բարելավման կարևոր ուղենիշ է սահմանել ծնելիության խրախուսումը եւ երեխաների ընդհանուր կարգաթվում 3-րդ եւ հաջորդ երեխաների ծնունդների աջակցությանն  ուղղված քաղաքականությունը:

 

  • Կիսվել: