չորեքշաբթի, հուլիս 8
8 / 7 / 2026
Ծիծեռնակաբերդի խճուղու ճանապարհի փլուզված հատվածը ամբողջությամբ վերականգնվել է. Ավինյանը գոհ է

Ծիծեռնակաբերդի խճուղու ճանապարհի փլուզված հատվածը ամբողջությամբ վերականգնվել է. Ավինյանը գոհ է

Ծիծեռնակաբերդի խճուղու ճանապարհի հիմնական փլուզված հատվածը կառուցապատող «ՍահակյանՇին» ՓԲԸ–ի կողմից ամբողջությամբ վերականգնվել է և ներկայումս ապահովված է նշված ճանապարհի երկու երթևեկելի գոտիներով տրանսպորտային միջոցների անցնելիությունը։ Այս մասին, զեկուցվեց այսօր՝ դեկտեմբերի 15–ին, Երևանի քաղաքապետարանի հերթական գործակարգավարական խորհրդակցության ժամանակ։

Նշվել է, որ ճանապարհի լիովին շահագործումը հնարավոր կլինի իրականացնել հարակից տարածքում ընթացող շինարարական աշխատանքներին զուգահեռ։ Աշխատանքներն 90%-ով ավարտված են, մնացել է ոչ ավելի, քան 10 մետր հատված:

«Այսօր այս ի՞նչ օր է, տարվա վերջով: Պարոն Հովհաննիսյան, կարո՞ղ է Աջափնյակի մետրոյի շինարարությունն էլ ենք սկսել»,-կատակով նշեց քաղաքապետ Տիգրան Ավինյանը՝ դիմելով փոխքաղաքապետ Լևոն Հարությունյանին։

Վերջինս էլ կատակով պատասխանեց. «Դեռ չէ, պարոն քաղաքապետ, բայց դեռ դեկտեմբերը կա»։

«Ափսոս» արձագանքեց Ավինյանը։

  • Կիսվել: